28.07.2014|
18:49
Անշարժ գույքի շուկայի հետ կապված վերջին շրջանում շատ քաղաքացիներ են իրենց դժգոհությունը հայտնում: Մի կողմից՝ արտագաղթի տեմպերի մեծացումը, մյուս կողմից՝ մարդկանց սոցիալ-տնտեսական վատ վիճակը տուն առնել-վաճառելու համար խիստ ծանր պայմաններ են ստեղծել: Հատկապես բնակարան, առավել ևս առանձնատուն վաճառողները նշում են, որ տևական ժամանակ չեն կարողանում գնորդներ գտնել, ամիսներ, անգամ տարիներ է ձգվում վաճառքը: